Ընդդիմության ու Աննա Վարդապետյանի ընդհանրությունը. գլխավոր դատախազը ցանկանում է ամեն գնով պատժել Քոչարյանի գործով դատախազին

Աննա Վարդապետյանն իր տեղակալներից Արթուր Պողոսյանի միջոցով որոշել է «հիմք»ստեղծել Քոչարյանի գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանից ազատվել կամ գոնե տհաճ իրավիճակ ստեղծել Պետրոսյանի համար. վերջինս Կոտայքի մարզի դատախազն է:
Հայտնի է, որ իր կադրային բարեփոխումներով Աննա Վարդապետյանն ազատվում է հեղինակավոր, խելացի դատախազներից և նրանց փոխարինում ոչ այդքան բանիմացներով, որ ըստ ցանկության կառավարելի լինեն։
NEWSPRESS.am-ն Աննա Վարդապետյանի նշանակումից կարճ ժամանակ անց գրել էր, որ Վարդապետյանն այսպես ասած` «ընկել է» Քոչարյանի գործով մյուս մեղադրող, տեղակալ Գևորգ Բաղդասարյանի հետևից, և պատահական չէ, որ Պետրոսյանը նշանառության տակ է հայտնվել` որպես կրկին Քոչարյանի գործով դատախազ։ Հատկանշական է, որ այդ դատախազներին ողջ ընդդիմությունը շարունակ մեղադրել ու քննադատել է Քոչարյանին կալանքի հասցնելու համար, սակայն հիմա խնդիրներ ունի Աննա Վարդապետյանը, ճիշտ այնպես, ինչպես ընդդիմությունը։ Այս ամենը ևս, ինչպես երկրում տեղի ունեցող շատ իրադարձություններ, մի օր կպարզվեն։
Ինչևէ. Աննա Վարդապետյանի տեղակալը ցուցում է տվել Պետրոս Պետրոսյանի դատախազին, իսկ Պետրոս Պետրոսյանը որոշել է կոնկրետ գործով հսկողությունը վերցնել իր վրա։ Այս մասին արդեն հրապարկում եղել է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սակայն,
Աննա Վարդապետյանը մտածել է, որ դատախազին Պետրոսյանն անհիմն է փոխել ու որոշել է պատժել նրան իր ընկերուհուն վստահված կարգապահական հանձնաժողովի միջոցով։
Պետրոսյանին հրավիրել են կարգապահական հանձնաժողով, սակայն Պետրոս Պետրոսյանը հիմնավորել է, որ խախտում չի արել` ի զարմանս Անահիտ Մանասյանի, ում Աննա Վարդապետյանը նշանակել է կարգապահական հանձնաժողովի նախագահ, որ որպես գործիք կիրառի այդ հանձնաժողովը: Պետրոս Պետրոսյանի տեսակետներն այն մասին, որ խախտում չկա, հիմնավորել են հանձնաժողովի այլ անդամներ ևս։ Եվ այդպիսով` հանձնաժողովի անդամների հետ նախնական պայմանավորվածությունը, որ Պետրոսյանին պատժեն, իրավաբանորեն չեն կարողացել հիմնավորել։
Այդպիսով, Պետրոսյանին Մանասյանի միջոցով Վարդապետյանը չի կարողացել պատժել։ Մեր տեղեկություններով` Պետրոս Պետրոսյանին Աննա Վարդապետյանը որոշել է պատժել բարեփոխման անվան տակ` իջեցնել պաշտոնը կամ ազատել Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից։
Տեղեկացանք նաև, որ պաշտոնից ազատված երկարամյա դատախազներից մեկը լրատվամիջոցներից է իմացել իր ազատման մասին: Դատախազի անկախության մասին կա´մ չգիտի, կա´մ մոռացել է Աննա Վարդապետյանը, Դատախազությունից սահմանված կարգով անգամ չեն բարեհաճել տեղեկացնել:
Ի դեպ, Վարդապետյանը նախատել է տեղակալներին «ոչ մի բան գլուխ բերել չկարողանալու համար», նախատել է նաև Մանասյանին, ով երեկ Ազգային ժողովում հայտարարել է, որ դատախազի տեղակալի պաշտոնին նշանակվել է «իր անցած ճանապարհի ու կենսագրության համար»։
Ի դեպ, այդ կենսագրության մեջ «ներդրում» ունի նաև քոչարյանական նախկին պատգամավորներից մեկը, հավանաբար, Մանասյանը նրան գոնե հոգու խորքում շնորհակալ է...