Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում։ Ժամը 19։20-ի սահմաններում Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Զվարթնոց թաղամասի վարչական տարածքում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է այդ պահին դեպքի վայրով անցնող ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կրթահամալիրի 3-րդ կուրսի սան, կապիտան Գագիկ Առաքելյանի օգնությամբ օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, և օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Վրաերթի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բարոյանի և ավագ քննիչ Դանիել Բալոյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։