Տավուշի մարզում Առաքելոց վանքն է. եթե այս քանդվող վանքը Թուրքիայում լիներ՝ մեծ աղմուկ կբարձրացնեին...
Եթե այս քանդվող վանքը Թուրքիայում լիներ՝ լրատվամիջոցները աղմուկ կբարձրացնեին, թե՝ հայոց հնամենի վանքերը քանդվում են։ Գրում է լրագրող Ոսկան Սարգսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում և հավելում.
«Տավուշի մարզում Առաքելոց վանքն է։
Նման տասնյակ հին վանքեր քանդվում են, սակայն տեր չկա։ Ադրբեջանցիներն իրենց համար պատմություն են հորինում, իսկ մենք մեր հին գանձերին տեր չենք։ Հո միայն Գառնիով, Գեղարդով, Խոր Վիրապով, Սևանով Հայաստանում զբոսաշրջություն չի զարգանա»: