«Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին». ԱՄՆ դեսպանը տպավորված է Հայաստանի մշակութային ժառանգությամբ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը տպավորված է Հայաստանի բնությամբ ու մշակութային ժառանգությամբ:
«Սյունիք և Վայոց Ձոր ճամփորդելիս հնարավորություն ունեցա զգալու, վայելելու Հայաստանի բնության գեղեցկությունը և յուրահատուկ մշակութային ժառանգությունը, համտեսելու տարածաշրջանային որոշ համեղ ուտեստներ և հանդիպելու Հայաստանի տաղանդավոր արհեստավորների հետ։
Անհամբեր սպասում եմ՝ տեսնելու ավելին», - «Թվիթեր»-ի իր էջում գրել է դեսպանը: