«Ես էնքան լավ զգացի, որ ասացիք՝ Պապիկյանը բնակարան է ձեռք բերել, շատ լավ ա, թող ձեռք բերի, ես ուրախ եմ, նոր ընտանիք ա»․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ընթացքում անդրադարձավ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից բավականին ցածր գնով բնակարան ձեռք բերելու հարցին։
Հիշեցնենք, որ խոսքը շուրջ 100 միլիոն դրամ ցածր գնով բնակարան ձեռք բերելու մասին է։
Փաշինյանը լրագրողին առաջարկեց 300 հազար դոլարով գնել Պապիկյանից այդ բնակարանը և 400 հազար դոլարով վաճառել։
«Դա շատ շահավետ կլինի։ Ու երբ վաճառեք՝ ինձ էլ կասեք այդ ձևը, քանի որ ես էլ եմ ուզում իմ տունը վաճառել, բայց իմ ուզած գնով չի ստացվի»,- նշեց նա։
Արձագանքելով Փաշինյանին՝ լրագրողը նկատեց, որ հարցն ուղղելիս հույս ուներ, ոչ թե նման առաջարկ ստանալ, այլ իրավապահների ուշադրությունը հրավիրել խնդրին, քանի որ օրինախախտման տարր է նկատվում։
Փաշինյանն էլ իր հերթին նախ նկատեց, որ ինքը երբևէ իրավապահներին ոչինչ չի հանձնարարել, ու դա իրենց գործն է։ Ապա նա անկեղծացավ, որ շատ լավ զգաց, երբ իմացավ, որ Պապիկյանը տուն է գնել։
«Ես էնքան լավ զգացի, որ ասացիք Պապիկյանը բնակարան է ձեռք բերել։ Շատ լավ ա, թող ձեռք բերի, ես ուրախ եմ, նոր ընտանիք ա»,- ասաց նա։