Շառլ Ազնավուրի արձանը կտեղադրվի Ֆրանսիայի հրապարակում՝ Ռոդենի արձանի տեղը. վերջինս կտեղափոխվի

Երևանի ավագանին այսօր՝ մարտի 15-ի իր նիստում համաձայնություն տվեց Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի հիշատակը հավերժացնող հուշարձանը Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղադրելու համար: Այն ընդունվեց միաձայն՝ 49 կողմ ձայներով:
Որոշման ընդունման համար հիմք է հանդիսանում «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրի գրությունը, որով վերջինս առաջարկում է Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ Երևան քաղաքում տեղադրել մեծանուն շանսոնյեի հիշատակը հավերժացնող հուշարձանը: