Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը աշխարհի առաջնությունում մեկնարկեց հաղթանակով
Հայ բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Հնդկաստանում ընթացող աշխարհի առաջնությունում մեկնարկեց հաղթանակով: Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
Էլիդա Քոչարյանը մրցել է Սլովակիայի ներկայացուցիչ Միրոսլավա Յիդինկովայի հետ:
Մեկնարկային վայրկյաններից սկսած մեր մարզուհին ակտիվորեն գրոհել է և շատ չանցած նոկդաունի է ենթարկել մրցակցին: 2-րդ ռաունդում մրցավարը կրկին նոկդաուն արձանագրեց:
Էլիդան վստահ ելույթ ունեցավ նաև 3-րդ ռաունդում և վստահ հաղթանակ տարավ 5:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը մեկնարկել է մարտի 16-ին։