Կաթնաղբյուր գյուղի հիմնական դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժանք (լուսանկարներ)

Հատուկ տակտիկական ոսումնավարժանք Կաթնաղբյուր գյուղի հիմնական դպրոցում
Մարտի 16-ին ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատի կողմից Կաթնաղբյուր գյուղի հիմնական դպրոցում անցկացվել է «Հրդեհաշիջման և տարահանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում ծագած հրդեհի դեպքում» հատուկ տակտիկական ուսումնավարժանք։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Ուսումնավարժանքի նպատակն էր օժանդակել ղեկավար կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, ստուգել և կատարելագործել հրդեհների ժամանակ ուժերի ու միջոցների ղեկավարման ունակությունները, պատրաստվածության վիճակը՝ իրենց առջև դրված մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, գործնական ունակությունները՝ հրդեհաշիջման, տարահանման աշխատանքների կազմակերպման և իրականացման ուղղությամբ, ինչպես նաև փոխհամագործակցությունը հրշեջ-փրկարարական ջոկատի և Կաթնաղբյուր գյուղի հիմնական դպրոցի անձնակազմերի միջև։