Մեզ պաշտպանում է ոչ թե չեզոքությունը, այլ ուկրաինական բանակը. Մայա Սանդուն

«Մոլդովայի չեզոքությունն ամրագրված է Սահմանադրությամբ։ Սա քաղաքացիների ընտրությունն է, մենք չենք կարող հրաժարվել չեզոքությունից։ Ուրիշ բան, որ ստեղծված իրավիճակում չեզոքությունը մեզ չի պաշտպանում։
Այս մասին նշել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն:
«Ուկրաինայի օրինակով տեսնում ենք, որ Ռուսաստանը սկսեց ռազմական գործողություններ՝ չնայած Ուկրաինայի չեզոքությանը։ Այժմ մեզ պաշտպանում է ոչ թե չեզոքությունը, այլ Ուկրաինայի բանակը, որը ռուսական բանակը հեռու է պահում մեր սահմաններից»,- ասել է Մոլդովայի նախագահը։