2 տարեկան տղան իր 8 ամսական քրոջ հետ մի քանի օր մնացել են ծնողների դիերի կողքին` փակված բնակարանում

Եկատերինբուրգում ժ, Տագանսկայա փողոցում, երկու երեխաների մայրն ու հայրը մահացել են նույն օրը։ Այս մսին տեղեկացնում է readovka67.ru–ն։ Մահվան ստույգ պատճառը մասնագետները դեռ պետք է ճշտեն, բայց նախնական վարկածը թմրամիջոցների գերդոզավորումն է։ Հաղորդվում է, որ ընտանիքի հոր դիակի բերանը լցված է եղել փրփուրով։
Երեխաները դեռ շատ փոքր են` երկու տարեկան տղա և ութ ամսական աղջիկ։ Նրանք մի քանի օր անցկացրել են նույն բնակարանում սառչող մարմինների հետ՝ չհասկանալով իրավիճակը։
Տղան, ծարավ զգալով, խմել է ցնցուղից և նույն ջրից տվել նաև քրոջը, ինչն էլ փրկել է նրան մահից։ Միևնույն ժամանակ, փոքրիկը չի կարողացել փակել ծորակը, որի հետևանքով ջուրը լցվելէ ներքևի հարևանների բնակարանը և պատճառ դարձել երեխաներին դիակների հետ հայտանբերմանը։
Բնակարանը բացել են ճիշտ ժամանակին. աղջիկը հազիվ է շնչելիս եղել։ Մահացած զույգի հարևանները հայտնում են, որ կինը հղի է եղել՝ սպասելով երրորդին...
Ներկա պահին ողջ մնացած երեխաները գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։