Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. ի՞նչ է քննարկվել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 16-ին զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին գրում է Azertag-ը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են գործնական միջոցառումներ՝ ուղղված Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը, Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտնի եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա։
Նշվում է նաև, որ մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական հարաբերությունների զարգացման շուրջ։