Կան հաջորդ ագրեսիայի նախապատրաստության բոլոր ցուցիչները. Սերգեյ Մելքոնյան

Հասկանալու համար, թե ինչ է կատարվում Հայաստանի և Արցախի շուրջ, կարևոր է արձանագրել հետևյալ փաստերը: Իր տելեգրամյան ալիքում գրել է մերձավորարևելյան քաղաքական գործընթացների փորձագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը։
«Ադրբեջանը զենք և զինտեխնիկա է կուտակում Հայաստանի և Արցախի սահմանների մոտ.
Բաց աղբյուրներից կան համապատասխան կադրեր ադրբեջանական տեխնիկայի տեղաշարժով։
Ադրբեջանական լրատվամիջոցները բնակչությանը նախապատրաստում են հնարավոր հակամարտության.
Իրանի ռազմաօդային ուժերը կանխարգելիչ թռիչք կատարեցին Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով՝ մեսիջ ուղարկելով Հայաստանի դեմ ագրեսիայի դեպքում ուժային պատասխան տալու պատրաստակամության մասին։
Ի՞նչ է անում հայկական կողմը.
Դե ֆակտո Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասում է, որ «մենք չենք նկատել սահմանների մոտ ադրբեջանական ուժերի կուտակում»։
Այսինքն՝ կան հաջորդ ագրեսիայի նախապատրաստության բոլոր ցուցիչները։ Երևանից ասում են, որ ոչինչ չի կատարվում: Ավելին, նրանք կոչ են անում խուճապ չսերմանել»,-գրում է Սերգել Մելքոնյանը: