2 երիտասարդներ տարբեր թաղամասերում պատրաստվում էին թմրանյութեր տեղադրել. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Մարտի 13-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները Մելքումովի փողոցում ձերբակալել են 21 ու 27 տարեկան երկու երիտասարդի։ Երկուսն էլ Վանաձորի բնակիչ են։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Կրտսերի մոտ մարիխուանայի նմանվող զանգվածով գլանակ կար։ 27 տարեկանի խուզարկությամբ էլ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 16 փաթեթ՝ ընդհանուր 40 գրամից ավելի քաշով։ Իրավապահների տեղեկություններով՝ երիտասարդը փաթեթները պետք է տեղադրեր մայրաքաղաքի տարբեր թաղամասերում։ Խուզարկվեց նաեւ նրա մեքենան։ Հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգվածով 19 փաթեթ։
Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։