Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Բաշար Ասադի դեմ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անհատական պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի նկատմամբ։ Այս մասին ասված է Ուկրաինայի առաջնորդի կայքում մարտի 18-ին հրապարակված հրամանագրում։
Համաձայն փաստաթղթի տեքստի՝ պատժամիջոցները սահմանվում են 10 տարի ժամկետով և ենթադրում են ակտիվների արգելափակում, Ուկրաինայից կապիտալի դուրսբերման արգելք, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կատարման դադարեցում, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքի և տեխնոլոգիաների փոխանցման արգելք։
Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվել նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միկդադի և երկրի վարչապետ Հուսեյն Արնուսի նկատմամբ։