ԲԴԽ նախագահը, իբր կոռուպցիան արմատախիլ անելու քողի տակ, հայտարարել է, որ պետք է արմատախիլ անել անկախ դատավորներին. Իշխանյան

Իր ստրկատիրոջ նկարի առջև ծնկաչոք ազնվացող ԲԴԽ նախագահը, իբր կոռուպցիան արմատախիլ անելու քողի տակ, իրականում հայտարարել է, որ պետք է արմատախիլ անել անկախ դատավորներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
«ԿՈՌՈՒՊՑԻՈՆԵ՞Ր, ԹԵ՞ ԱՆԿԱԽ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ
Իր ստրկատիրոջ նկարի առջև ծնկաչոք ազնվացող ԲԴԽ նախագահը, իբր կոռուպցիան արմատախիլ անելու քողի տակ, իրականում հայտարարել է, որ պետք է արմատախիլ անել անկախ դատավորներին։ Հակառակ դեպքում, թող այդ ազնվացած ստրուկն ապացուցի, որ ԲԴԽ-ի կողմից լիազորությունները կասեցված դատավորները բոլորը եղել են կոռուպցիոներներ»,- գրել է Իշխանյանը: