Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաները և ԱՄՆ պաշտպանության պաշտոնյաները քննարկել են Կիևին տրամադրվող ռազմական օգնության հարցը
ԱՄՆ անվտանգության երեք բարձրաստիճան պաշտոնյաներ շաբաթ օրը տեսազանգ են անցկացրել իրենց ուկրաինացի գործընկերների խմբի հետ՝ քննարկելու Կիևին ռազմական օգնություն տրամադրելու հարցը: Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը՝ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի աշխատակազմի ղեկավարը:
«Մենք քննարկել ենք մեր երկրին անհրաժեշտ օգնության հետագա տրամադրումը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցներ, զենքեր և զինամթերք»,-գրել է Անդրեյ Երմակը Telegram-ում։
Նա հավելել է, որ Զելենսկին վերջում միացել է հանդիպմանը՝ իր տեսակետը հայտնելու Ռուսաստանի կողմից օկուպացված ուկրաինական տարածքների ազատագրման վերաբերյալ։