Սիրիայի հյուսիսում ահաբեկչական խմբավորման անդամ է վնասազերծվել
Թուրքական ազգային հետախուզական կազմակերպությունը՝ «MIT»-ը, Սիրիայի հյուսիսում իր իրականացրած գործողությամբ չեզոքացրել է ահաբեկչական PKK/YPG» կազմակերպության Հալեպի և Թել Ռիֆաթի, այսպես կոչված, ֆինանսական սպա Մեհմեթ Յըլդըրըմին։ Այս մասին գրում է «Աքշամ»-ը:
«MIT»-ի հատուկ խումբը փետրվարի 24-ին գաղտնի գործողություն է իրականացրել Հալեպի Շեյխ Մաքսուտ շրջանում։ Գործողության ընթացքում վնասազերծվել է Մեհմեթ Յըլդըրըմը՝ ծածկանունը՝ Համզա Քոբանի։
Հայտնի է դարձել, որ Մեհմեթ Յըլդըրըմը PKK-ին միացել է 1986 թվականին և կազմակերպության ամենահին կադրերից է։
Որոշվել է, որ Յըլդըրըմը, ով բարձր մակարդակի կազմակերպչական գործունեություն է ծավալել Թուրքիայում և Իրաքում, 2015 թվականին անցել է Սիրիա և կազմակերպության ղեկավարության հետ կապված ֆինանսների պատասխանատուն է։