Իսրայելի վարչապետը և Բայդենը հեռախոսով զրուցել են
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի հաղորդմամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ խոսվել է Հավարայում տեղի ունեցած ահաբեկչության, Իրանի դեմ պայքարի, խաղաղության համաձայնագրերի շրջանակի ընդլայնման մասին։
Բենիամին Նեթանյահուն նաև վստահեցրել է ԱՄՆ նախագահին, որ Իսրայելը եղել և կմնա ժողովրդավարական երկիր։
Զրույցի վերջում ընդգծվել է Իսրայելի անվտանգության հարցը: