Հայաստանը Մարիուպոլ մարդասիրական օգնություն է ուղարկել
Ռուսաստանի կողմից վերահսկվող Մարիուպոլում նկատել են Հայաստանի և Դաղստանի դրոշներով մարդասիրական բեռնատարներ։
Այս մասին հայտնել է Մարիուպոլի քաղաքապետ Պյոտր Անդրյուշչենկոն։
Նա նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից հետո ավերված քաղաքում նկատել են բեռնատարների շարասյուն։
Մետալուրգով պողոտայում՝ Իլյիչի ուղղությամբ չորս բեռնատարների շարասյուն է նկատվել՝ Հայաստանի և Դաղստանի դրոշներով՝ «Մարդասիրական առաքելություն» մակագրությամբ,-նշել է նա։