Դժվարին որոշում եմ կայացրել չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի ՀՀ սահմանային փոփոխություններից հետո Խնածախի ապարանքը հայտնվեց սահմանից 700 մ․ հեռավորության վրա Միջուկային փորձարկումների կազմակերպությունը մեկնաբանել է միջուկային փորձարկում անցկացնելու ԱՄՆ պատրաստակամությունըՎրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանով Պատրաստ ենք «էս կտորում» անել դեմարկացիա, ինչ մերն է, մերն է․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է ներկայացնում Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ Բեգլարյան Օգնության հասած ավտոմեքենան այրվել է, կրակը տարածվել է «Եթե ասեն` կա՛մ պետք է տաս այս բնակավարը ՀՀ տարածքից, կա՛մ պատերազմես, կպատերազմենք»․ Սիմոնյան «Նիկոլը թույլ չի տա, որ Արցախի վտարանդի կառավարություն լինի»․ ադրբեջանաթուրքական մամուլը ցնծում է ՀՀ և Ադրբեջանի ԱԺ նախագահները կրկին կհանդիպեն․ Սիմոնյանը մանրամասներ է հայտնում նախորդ հանդիպումից Սուրեն Պապիկյանը հետևել է զորավարժությանը, հանձնարարականներ է տվել Շոլցն ահաբեկչություն է անվանել ենթակայանի հրկիզումը, որը անջատել է Tesla գործարանի հոսանքըՍիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա ՀՀ ԱԳՆ-ն տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրադրությունը ներկայացրել է Կորեային Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, մենք պաշտպանում ենք մեր պատմական տարածքները․ Պուտին Վթարային ջրանջատում է սպասվում մի շարք հասցեներում Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ոստիկանություն Բաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն ԱՄՆ-ում իրականացված հարցման արդյունքները ցույց են տվել, որ Բայդենն առաջատար է ԹրամփիցՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Փաշինյանը ևս մեկ անգամ ցնցեց Հայաստանը՝ բացահայտելով հերթական զիջումների պատրաստակամությունը Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Հենց ՀԱՊԿ-ն է աջակցել Երևանին ծանր իրավիճակներում, ՀՀ իշխանությունը չի խոսում դրա մասին․ Լավրով
ՀՀ ղեկավարությունը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Լավրով
Ապացույցներ են ձեռք բերվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչների և ուկրաինացի ազգայնականների միջև ԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը «հռչակում է» ռազմական Ռուսաստանը հմտորեն օգտագործում է Ուկրաինայի Զինված ուժերի թույլ կողմերը. Ֆրանսիացի գեներալՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ․ Լարսը բաց է Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ․ Իվետա Տոնոյան Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Հայտնի է Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրը Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինՀայկազ Բաղմանյանը հերքում է Սուրիկ Խաչատրյանից 10 մլն դրամ պարտք վերցնելը․ Հետք Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը Թուրքիան զինամթերք կարտադրի Ուկրաինայի համարՄարտի 29-ին դադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԼույս է տեսել «Լսիր իմ ձայնը» երգերի հավաքածուն՝ ի հիշատակ Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի (տեսանյութ)«Միր» քարտերի սպասարկումը, բացի ՎՏԲ բանկից, մնացած բանկերում արգելելու որոշման խախտումը կդնի լուրջ խնդիրների առաջ․ ԹունյանՓաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել՝ «ցուլերի» զայրույթը մեղմելու նպատակով․ քաղաքագետԲաքուն ռազմական է հռչակում մարզամշակութային համալիրը (լուսանկարներ)Վթարի պահին Կուրսկի կենտրոնում ավտոբուսի արգելակները խափանվել են, այն բախվել է մի քանի մեքենաների և մխրճվել կանգառի մեջ․ 6 մարդ վիրավորվել է (տեսանյութ)Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. ՍաղաթելյանԱշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. ԴանիելյանՄեր ազգի ճակատագիրը պարբերաբար կրկնվում է. Աշոտ Նավասարդյանի դուստր (տեսանյութ)
Մամուլ

Զարգացող իրադարձությունները ՔՊ֊ականների սրտով են․ նրանք երես են թեքել Թորոսյանից․ «Ժողովուրդ»

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կոռուպցիոն վերջին սկանդալային բացահայտումներից հետո ՔՊ-ականները երես են թեքել իրենց թիմակցից՝ Արսեն Թորոսյանից, ում պաշտոնավարման օրոք էլ կորոնավիրուսի դեմ պայքարի քողի ներքո գումարներ են մսխվել պետբյուջեից: Բանն այն է, որ իր նախկին տեղակալի՝ Գեւորգ Սիմոնյանի եւ նույն գործով մյուս աղմկոտ ձերբակալություններից հետո Արսեն Թորոսյանը տարբեր պատրվակներով հանդիպումներ է փնտրել թիմակիցների հետ, զրուցել է նրանց հետ, որպեսզի նախ թիմակիցների տրամադրությունները ստուգի, հասկանա՝ ինչպես են տրամադրված իր նկատմամբ, բացի դա, փորձել է նրանց սիրտը շահել, տարբեր արդարացումներ բերել, որպեսզի մեղադրանքների սլաքներն իր ուղղությամբ չգան:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սակայն, թիմակիցներին սիրաշահելու Թորոսյանի այս փորձերն ապարդյուն են անցել, ավելին՝ տեղեկացանք, որ ՔՊ-ականները շատ բացասական են տրամադրված Թորոսյանի նկատմամբ, միեւնույն ժամանակ զգուշավոր են նրա հետ, քանի որ չեն կարողանում հասկանալ՝ ի վերջո, Փաշինյանը մինչեւ ուր է պատրաստ գնալ, արդյոք թույլ կտա, որ բանը հասնի այն կետին, որ Թորոսյանին պատգամավորական մանդատից, անձեռնմխելիությոնից զրկեն եւ կալանավորեն:

Տեղեկացանք, որ աղմկոտ ձերբակալություններին հաջորդող մի քանի օրերին Թորոսյանը շատ անտրամադիր է եղել, վախվորած, բայց, ըստ մեր աղբյուրների, վերջին մի քանի օրերին Թորոսյանի տրամադրությունն ակնհայտ բարձր է: Թիմակիցները չեն կարողանում հասկանալ՝ որն է Թորոսյանի այդչափ բարձր տրամադրության պատճառը: ՔՊ-ում կարծում են, որ Թորոսյանին, ի վերջո, հաջողվել է ինչ-որ շրջանակների համոզել, որ ինքը որեւէ մասնակցություն չի ունեցել այդ չարաշահումների մեջ, վստահեցրել, որ կարող են իրեն էլ հարցաքննել եւ տեսնել, որ ինքը «մաքուր է»։

ՔՊ-ում ոչինչ չեն բացառում, քանի որ Փաշինյանն իր թիմակիցների հետ բաց չի խոսում, մտերիմներ թիմում չունի, ուստի նրանից հասկանալի չէ՝ ինչ որոշում ունի նա՝ Թորոսյանի հետ կապված: ՔՊ-ականներն էլ, կարելի է ասել, լուռ հետեւողների դերում են, չեզոք հարաբերություններ են պահպանում Թորոսյանի հետ, մինչեւ տեսնեն՝ Նիկոլ Փաշինյանն ինչ որոշում կկայացնի։ Մի բան հստակ է. ՔՊ-ականների մեծ մասի սրտով է Արսեն Թորոսյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, քանի որ թե՛ նախարար, թե՛ վարչապետի աշխատակազմի ղեկավար եղած ժամանակ Թորոսյանը չոր ու կոպիտ է եղել իր թիմակիցներից շատերի հետ, անգամ չի էլ ցանկացել հանդիպել նրանց՝ արգելափակելով նրանց հանդիպումները Փաշինյանի հետ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։