Բորելը Իսրայելի կառավարությանը կոչ է արել հրաժարվել պաղեստինյան ժողովրդի գոյության մասին հայտարարություններից
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Իսրայելի կառավարությանը կոչ է արել հրաժարվել պաղեստինյան ժողովրդի գոյության մասին հայտարարություններից։
Այսպես նա արձագանքեց Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի՝ իշխող կոալիցիայի մաս կազմող «Կրոնական սիոնիզմ» կուսակցության այն փաստարկներին, որ պաղեստինցի ժողովուրդը գոյություն չունի, և միայն հրեաները պետք է համարվեն միակ իսկական պաղեստինցիները։
«Ես կոչ եմ անում Իսրայելի կառավարությանը հրաժարվել այս մեկնաբանություններից և սկսել աշխատել բոլոր կողմերի հետ՝ լարվածությունը թուլացնելու համար: Ես ցավում եմ նախարար Սմոտրիչի այս անընդունելի մեկնաբանությունների համար»,-նշել է նա: