ԱՄՆ-ում Ռուսաստանին անվանել են Չինաստանի կրտսեր գործընկեր
Ես կասեի, որ կոնկրետ այս երկկողմ հարաբերություններում ռուսները կրտսեր գործընկերն են: Այս մասին ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի պետական այցը Մոսկվա:
Սպիտակ տան խոսնակը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն այժմ Ռուսաստանին դիտարկում է որպես Չինաստանի հաճախորդ պետություն։