Ճապոնիայում գիշերը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է ութ մարդՔաշքշուկի, հրմշտոցի հետևանքով ակցիայի վայրում գտնվող քաղաքացիներից մեկի ոտքի պրոթեզը դուրս եկավ«Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան (տեսանյութ)Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասինՔաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը․ ՈւՂԻՂԻնքնանպատակ փոփոխություններն ու տոտալ ձախողումները. «Փաստ»Կառավարության 2024 թվականի ապրիլի 18–ի հերթական նիստը՝ ուղիղ միացմամբՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԱռողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ» (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՈ՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ» ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում. «Ժողովուրդ»Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ»Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին․ «Հրապարակ» ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԽաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը․ «Հրապարակ»
Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք և գրավ է կիրառվել
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Օսկանյանին սպասելիս․ «Հրապարակ»ԵՄ անդամակցության հարցն այլևս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն. «Ժողովուրդ»Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»Սամվել Վարդանյանի գործով նիստն ավարտվեց, պաշտպաններն առաջարկել են 10 մլն գրավ և տնային կալանք (տեսանյութ) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի կազմակերպությանը Պաղեստինի անդամակցության վերաբերյալՍի Ցզինպինը Արևմուտքին կոչ է արել Ռուսաստանին հրավիրել Շվեյցարիայում կայանալիք գագաթնաժողովին Փաշինյանը հայտարարել է, որ չի պատրաստվում գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների Հայաստանը Ռուսաստանին կոնյակի հիմնական մատակարարն է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շտապ դիմել է Էմանուել Մակրոնին և Շառլ ՄիշելինԴարձի՛ր կադրային զինվորական՝ կերտելով ապահով ապագա․ ՊՆ (տեսանյութ) Ֆրանսիական դատարանը առգրավել է Պուտինի նախկին կնոջ վիլլան Պաշտոնապես սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիքը Արմավիրի մարզում 2-ամյա երեխան սղարանից վայր է ընկել և մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել ԼՂ-ից խաղաղապահների հեռացումը կանխատեսվում էր, սրանով պատմությունը չի ավարտվում․ Մարկեդոնով Խաղաղություն տանող ճանապարհը դժվար է. Հարավային Աֆրիկայի դեսպանը՝ քպ-ական պատգամավորին Աշխարհի գավաթ․ Դավթյանը, Ավետիսյանը և Մերդինյանը եզրափակչում են Բաքուն հայտարարում է՝ Ակնայում Խաչենի հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի Հաքերները փորձել են հարձակվել Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա․ մանրամասներ Սուքիասյանին, հավանաբար, ոգեշնչել է Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգումը, դատապարտում ենք․ ՀԺՄ Քաղաքացին ընկել էր շենքերից մեկի նկուղը․ ժամանել են փրկարարները Սրանք անպատժելիության սահմաններն անցնում են, 44-օրյայի մասնակից Սամվելին կկալանավորեն (տեսանյութ) «Պահանջում ենք պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել»․ հայտարարություն Իրանի հարձակումը հետ մղելը Իսրայելի համար արժեցել է մեկ միլիարդ դոլարՀայաստանի համար ճակատագրական պահերին միշտ էլ զգացել ենք եզդի եղբայրների աջակցությունը ՆԳՆ-ում փորձել են հասկանալ՝ ապագա ոստիկանները պատրա՞ստ են ընկալել նոր պահանջները Պատուհանից վայր ընկած 1-ամյա երեխայի վիճակը կայուն ծանր է Նման վարքագիծը դատապարտելի է. «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժումը` Փաշինյանի փակ հանդիպման մասին «Ես գիտեմ, թե ինչի համար եմ զոհաբերում»․ Փաշինյանը՝ տավուշցիներին (տեսանյութ) Թուրքիան հայերին կեղեքում է մեկի ձեռքով, ՀՀ-ն անտեսանելի օկուպացիայի մեջ է․ Իշխանյան (տեսանյութ)
Տեսանյութ

ՔՊ-ն մերժեց Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման վերաբերյալ ընդդիմության հայտարարությունը (տեսանյութ)

ՀՀ ԱԺ նիստում այսօր քվեարկության դրվեց Բերձորի (Լաչինի) միջանցքի փակման վերաբերյալ ընդդիմության ներկայացրած հայտարարության լրամշակված նախագիծը։ ՔՊ խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը՝ փաստացի մերժելով ընդդիմության հայտարարությունը։

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև․

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՅԻ, ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՈՒ ՍԱԴՐԻՉ ՔԱՅԼԵՐԻ, ԲԵՐՁՈՐԻ (ԼԱՉԻՆԻ) ՄԻՋԱՆՑՔԻ ՓԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Ադրբեջանի կողմից 2022թ. դեկտեմբերի 3-ին և դեկտեմբերի 12-ից մինչև օրս շարունակվող Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության շրջափակումը, որն հանգեցրել է անվտանգային, հումանիտար, տնտեսական լրջագույն ճգնաժամի։ Շրջափակման արդյունքում գոյաբանական խնդիրներ են առաջացել 120 հազար Արցախի քաղաքացիների համար։

Ադրբեջանի այս հանցավոր գործողությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետին, ըստ որի՝ Արցախի և Հայաստանի միջև կապն ապահովում է Բերձորի (Լաչինի) 5 կմ լայնությամբ միջանցքը, որով անխոչընդոտ պետք է իրականացվեն մարդկանց, մարդատար և բեռնատար տրասպորտային միջոցների տեղաշարժը:

Պաշտոնական Բաքուն հրաժարվում է ստանձնած պարտավորություններից, խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, չի վերադարձնում հայ գերիներին և այլ պահվող անձանց, փորձում է Արցախում ստեղծել վախի մթնոլորտ, հոգեբանական ճնշումներ է գործադրում արցախահայության նկատմամբ՝ նպատակ ունենալով ցեղասպանություն իրականացնել և նոր պատերազմ սանձազերծել։

2023թ. մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Արցախի ոստիկանության 3 աշխատակից զոհվել է, կա 1 ծանր վիրավոր։ Ադրբեջանն իր ահաբեկչական քայլերով ցանկանում է ամբողջությամբ կլանել Արցախը՝ հակադրվելու դեպքում սպառնալով ավելի կոշտ քայլեր իրականացնել։

Վկայակոչելով 2022թ. հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռք բերված համաձայնությունները և 2023թ. փետրվարի 18–ին Մյունխենում այդ համաձայնության վերահաստատումը՝ պաշտոնական Բաքուն խմբագրել է Բերձորի (Լաչինի) միջանցքի կարգավիճակին վերաբերող ձևակերպումները և դիմել ագրեսիվ գործողությունների, որն արտահայտվում է նաև Հայաստանի Հանրապետության նկատմամբ ադրբեջանական ծավալապաշտական վարքագծով։

Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումը, որով բարձր դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր միջոցները՝ երաշխավորելու Բերձորի (Լաչինի) միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Այս և նմանօրինակ այլ ռազմատենչ, ակնհայտ ցեղասպան նկրտումներ ունեցող գործողությունները հերթական անգամ ապացուցում են, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, արցախահայության կյանքի իրավունքի ապահովման գրավականը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումն է, որը, որպես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք բազմիցս հաստատվել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից:

Բերձորի (Լաչինի) միջանցքը ներառելով կրիտիկական ենթակառույցները (գազատար, էլեկտրագծեր, կապ) Արցախի կյանքի ճանապարհն է, որի չգործելը հղի է ծանրագույն ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, հումանիտար հետևանքներով:

Ադրբեջանի ռազմատենչ վարքագիծը ևս մեկ անգամ ընդգծում է ռուսական խաղաղապահ զորախմբի առկայության և դրա մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը։ Զորակցելով Արցախում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահներին՝ կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցներ՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի անխափան աշխատանքն ապահովելու և ադրբեջանական նոր սադրանքները, դիվերսիաները, ահաբեկչությունները կանխելու համար։

Կոչ ենք անում ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամներին պարտադրել Ադրբեջանին՝ կատարելու Բերձորի (Լաչինի) միջանցքին վերաբերող Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։

Արձանագրելով, որ Ղարաբաղյան հակամարտությունը վերջնական կարգավորում չի ստացել, դիմում ենք միջազգային հանրությանը, աշխարհի պետությունների խորհրդարաններին, միջազգային հումանիտար կազմակերպություններին, դատապարտել Ադրբեջանի ապօրինի քայլերն ու ռազմատենչ վարքագիծը, տալ համարժեք գնահատականներ։

Կոչ ենք անում արցախահայ մեր քույրերին ու եղբայրներին զինվել համբերությամբ, պայքարել հանուն սեփական անօտարելի իրավունքների, պահպանել զգոնությունը, գլխավոր հարցերում լինել միասնական։ Հայաստանի Հանրապետությունը տեր է կանգնելու սահմանադրությամբ, օրենքներով և նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված իր հանձնառությանը։