Իմ, որդուս և ինձ հետ փոխկապակցված անձանց անուններից տելեգրամյան կեղծ հաշիվներ են ստեղծվել և նամակներ ուղարկվել. Ռուզաննա Խաչատրյան
Սույնով տեղեկացնում եմ, որ իմ, որդուս և ինձ հետ փոխկապակցված անձանց անուններից ստեղծվել են տելեգրամյան կեղծ հաշիվներ, և այսօր լուսադեմին` ժամը 05։30-ից սկսած, նամակներ են ուղարկվել տարբեր օգտատերերի։ Առերևույթ հանցագործություն կատարած անձը այնուհետև ջնջել է ինֆորմացիան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը:
«Տեղեկացնում եմ, որ ոչ ես և ոչ էլ իմ որդին որևէ տելեգրամյան (հեռախոսային կամ ալիքային) հաշիվ չունենք»։