Պուտինը շատ քաղաքավարի է, մենք իրար անուններով ենք դիմում. Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Rheinische Post-ին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ քաղաքավարի է իր հետ հեռախոսազրույցներում։
Նրա խոսքով՝ ինքը պարբերաբար խոսում է Պուտինի հետ, իսկ երկխոսությունների տևողությունը մեկուկես ժամ է։
«Երբեմն գերմաներեն, երբեմն՝ թարգմանությամբ։ Եվ այո, Պուտինն այս խոսակցություններում բարեկիրթ մարդ է։ Մենք իրար անուններով ենք դիմում»,- ասել է կանցլերը։
Այդուհանդերձ, Շոլցը հասկացրել է, որ իր և Պուտինի միջև կան բացահայտ տարաձայնություններ: