Սպիտակ տունը Սի Ցզինպինից պահանջել է ճնշում գործադրել Պուտինի վրա
«Մենք կոչ ենք անում նախագահ Սի Ցզինպինին կառուցողական դեր խաղալ՝ խոսելով նախագահ Զելենսկիի հետ, ինչը նա չի արել Ռուսաստանի կողմից այս ներխուժումից ի վեր։ Որովհետև, անկեղծ ասած, մենք կարծում ենք, որ Չինաստանը պետք է լսի նաև ուկրաինացիներին, ոչ միայն ռուսներին»:
Այս մասին նշել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին:
«Եվ մենք նախագահ Սիին կոչ ենք անում ուղղակիորեն ճնշում գործադրել նախագահ Պուտինի վրա՝ հարգելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչին, անշուշտ, ուշադիր հետևելու են աշխարհը և Չինաստանի հարևանները»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին։