Սի Ցզինպինը Պուտինին հրավիրել է Չինաստան, երբ նրան հարմար է
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը երեքշաբթի ասել է, որ այս տարի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Չինաստան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Երեկ ես նախագահ Պուտինին հրավիրեցի այս տարվա մեջ իրեն հարմար ժամանակ այցելել Չինաստան, քանի որ այս տարի Չինաստանում տեղի կունենա «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի երրորդ միջազգային ֆորումը: Նախագահ Պուտինը մասնակցել է նախորդ երկու ֆորումներին»,- ասել է Սի Ցզինպինը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։
Չինաստանի նախագահը նաև հրավիրել է Ռուսաստանի կառավարության ղեկավարին հնարավորինս շուտ այցելել Չինաստան՝ սերտ կապեր հաստատելու համար։ «Ես ձեզ հրավիրում եմ հնարավորինս շուտ այցելել Չինաստան՝ սերտ կապեր հաստատելու Պետխորհրդի նոր վարչապետ Լի Ցյանի հետ»,- ասել է նա։ Միշուստինն ընդունել է Սի Ցզինպինի հրավերը։
Սի Ցզինպինի խոսքով՝ անհրաժեշտ է վերականգնել երկու երկրի կառավարությունների ղեկավարների կանոնավոր հանդիպումների մեխանիզմը։ Չինաստանի նախագահը նաև նշել է, որ կան երկկողմ համագործակցության այլ մեխանիզմներ, որոնք անհրաժեշտ է ակտիվացվել այս տարի։