Երկու տարի ա սենց ա՝ միտինգ... հետո իրանք գնում ենք, իսկ մենք մնում ենք աշխատելու. Արսենյանը՝ աշակերտներին բողոքեց ընդդիմությունից
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը դիմելով Ազգային ժողով այցելած դպրոցականներին` ներողություն խնդրեց, որ նրանք դարձան քաղաքական գործընթացի մասնակից:
«Չգիտեմ, թե ինչու իմ գործընկերներy որոշեցին, որ դուք քաղաքական գործընթացի մասնակից եք: Դուք կրթական գործընթացի մասնակից եք: Զբաղվե՛ք ձեր դասերով, զբաղվե՛ք իրար օգնելով, ձեր առաջադիմությամբ: Ինչ-որ պահ կգա, երբ դուք կմասնակցեք քաղաքական կյանքին: Ձեր հետևությունները կանեք այն ժամանակ, երբ գոհ կլինեք ձեր կրթական պրոցեսից: Ամենակարևորը՝ մասնագիտություն ունենալն է, բարեկիրթ և բարեվարք լինելն է: Ինչպես նաև ամենակարևորը՝ խաղաղության գինը հասկանալն է: Մի հատ էլ թեթև զեղում անեմ...Վերևից նայում եք, չէ՞... երևո՞ւմ ա դահլիճը: Երկու տարի ա՝ սենց ա՝ միտինգ: Հետո իրանք գնում են, իսկ մենք մնում ենք աշխատելու: Սիրեք ձեր ընկերներին, թև ու թիկունք եղեք իրար, սիրեք ձեր մանկավարժներին, լսեք իրանց»: