ԱՄՆ-ն կարագացնի Patriot համակարգերի և Abrams տանկերի մատակարարումն Ուկրաինա
ԱՄՆ-ն արագացնում է Abrams տանկերի և Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարումն Ուկրաինա, հայտնել է Պենտագոնը։
Բայդենի վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ 31 M1A2 Abrams տանկ կմատակարարվի Ուկրաինա, պաշտոնյաները ենթադրում էին, որ դրա համար կպահանջվի մոտ մեկ տարի։
Այժմ, ըստ Պենտագոնի, առաքումը կկատարվի աշնանը՝ ավելի արագ, քան ի սկզբանե սպասվում էր: