ԱՄՆ-ը պատժում է այն ընկերություններին, որոնք օգնում են Իրանին անօդաչու թռչող սարքեր արտադրել
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է իրավաբանական և ֆիզիկական անձանց դեմ պատժամիջոցների կիրառման մասին, ովքեր աջակցություն են ցուցաբերում Իրանին անօդաչու թռչող սարքերի և զենքի արտադրության մեջ։
Այս մասին հայտնում է ԱՄՆ դեպարտամենտի կայքը։
Ինչպես նշվում է, պատժամիջոցներ են սահմանվում իրանական DTSRC, Farazan Industrial Engineering և Selin Technic ընկերությունների, ինչպես նաև թուրքական Ozone Havacilik Ve Savunma Sanayi Ticaret Anonim Sirketi ընկերությունների դեմ։
Բացի այդ, սահմանափակումները կկիրառվեն այս ընկերությունների հետ կապված երեք անձանց վրա։