Ճապոնիան 500 մլն դոլար է նվիրաբերել Ուկրաինային
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումից հետո հայտարարել է Կիևին լրացուցիչ օգնություն հատկացնելու մասին, հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը։
Նրա խոսքով՝ Ճապոնիան Ուկրաինային 470 մլն դոլար անհատույց օգնություն կհատկացնի՝ էներգիայի վերականգնման համար, ինչպես նաև 30 մլն դոլար զենքերի համար։
«Մենք շարունակելու ենք անխոչընդոտ աջակցել Ուկրաինային։ Ճապոնիան կգնա Ուկրաինայի հետ այնքան ժամանակ, մինչև խաղաղությունը չվերադառնա ուկրաինական գեղեցիկ հողին»,- ասել է Կիսիդան։