Ադրբեջանը 15 միլիարդ եվրոյի գազ է արտահանել ԵՄ
2022 թվականի արդյունքներով Ադրբեջանը բնական գազ է արտահանել ԵՄ երկրներ 15,6 մլրդ եվրոյի։
Գազի ներմուծման ծավալով առաջին տեղը զբաղեցնում է Իտալիան, որը դրա վրա ծախսել է 13,2 մլրդ եվրո։ Երկրորդ տեղում Հունաստանն է՝ 1,9 մլրդ եվրո, երրորդում՝ Բուլղարիան (383 մլն եվրո):
Եվրոպական երկրները ներմուծել են 11,4 մլրդ խմ, ինչը գրեթե 40%-ով ավելի է, քան 2021թ.