Լուսինե Կիրակոսյանը արհեստական շնչառության սարքին է միացվել
Սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր: Նա վերակենդանացման բաժանմունքում է:
Այս մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը։ Նա տեղեկացրեց, որ դերասանուհին արհեստական շնչառության սարքին է միացվել:
«Ցավոք, դրական որևէ տեղաշարժ չկա»,-հայտնեցին մեզ:
Մինչ այդ NEWSPRESS.am-ը տեղեկացրել էր, Լուսինե Կիարոսյանի վիճակը գնահատվում է ծանր: