Թող ՍԴ-ն որոշի՝ որքան է իրավական և նույնքան էլ բարոյական Սեդա Սաֆարյանի գործունեությունը, որպես ՍԴ- անդամ.Արմենուհի Կյուրեղյան (տեսանյութ)
Տեղի է ունեցել օրենքի խախտում: Այդ մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
«Մենք դատական ատյան չենք, որ որոշենք՝ Սեդա Սաֆարյանը շահույթ հետապնդել է, թե ոչ»,-ասաց Կյուրեղյանը:
Նա նկատեց, որ Սահմանադրական դատարանը ինքն է որոշելու՝ Սեդա Սաֆարյանի նշանակմամբ խախտվել է օրենք, թե ոչ:
«Թող ՍԴ-ն որոշի օրենքի որ պահանջներն են խախտվել և որքան է իրավական նույնքան էլ բարոյական Սեդա Սաֆարյանի գործունեությունը, որպես ՍԴ անդամ»-ասաց նա: