Զելենսկին ժամանել է ռազմաճակատի Բախմուտի ուղղություն
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դոնեցկի մարզ կատարած այցի ընթացքում այցելել է ուկրաինացի զինվորականների առաջավոր դիրքեր Բախմուտի ուղղությամբ։
Այս մասին գրում է BBC-ն:
Զելենսկին, ըստ հաղորդագրության, լսել է ռազմաճակատում օպերատիվ իրավիճակի և ռազմական գործողությունների ընթացքի մասին զեկույցներ, զրուցել զինվորականների հետ։