Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այդ մասին վկայում են Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալները։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սարի քաղաքից 161 կիլոմետր հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 255 հազար մարդ, և 56 կիլոմետր Գորգան քաղաքից հյուսիս, որն ունի 244 հազար բնակիչ։ Օջախը գտնվել է 40 կիլոմետր խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։