Չինաստանի աջակցությունը Ռուսաստանին հակասում է ԱՄՆ շահերին. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրենսդիրներին ասել է, որ Չինաստանի քաղաքական և նյութական աջակցությունը Ռուսաստանին հակասում է Վաշինգտոնի շահերին: Այս մասին գրում է The Jerusalem Post-ը։
Խոսելով այս շաբաթ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի՝ Մոսկվա կատարած այցից հետո՝ Բլինքենն ասել է, որ Միացյալ Նահանգները դեռևս ապացույցներ չեն տեսել, որ Չինաստանը մահացու օգնություն է տրամադրում Ռուսաստանին՝ ուկրաինական պատերազմի համար: