Պուտինը քայքայման պատերազմ է մղում. Ստոլտենբերգ
Մարտերն այնքան ինտենսիվ են դարձել, որ Ուկրաինան օրական օգտագործում է 4000-ից 7000 հրետանային արկ: Այս մասին նշել է ՆԱՏՕ-ի քարտուղար Ստոլտենբերգը:
«Պուտինը քայքայման պատերազմ է մղում, նա պատրաստ է շատ կորուստներ կրել՝ հանուն նվազագույն շահի, ուստի Արևմուտքը պետք է երկար ժամանակ պատրաստվի Կիևին օգնություն տրամադրելուն», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: