Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ, որը պետք է պաշտպանել. Բլինկեն
Ադրբեջանը երկար սահման ունի Իրանի հետ, որը պետք է պաշտպանել: Այս մասին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ՝ պնդելով 907-րդ հոդվածի կասեցումը և ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելը։
Նաև, պատասխանելով դեմոկրատ սենատոր Մենենդեսի հարցին, Բլինկենը 907-րդ հոդվածի կասեցման ևս մեկ պատճառ է անվանել՝ Ադրբեջանի զինված ուժերի և ՆԱՏՕ-ի փոխգործունակության ամրապնդումը խաղաղապահ առաքելություններին մասնակցելու շրջանակներում: