Լույս աշխարհ է եկել Հադրութից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան
Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Հադրութի շրջանից տեղահանված երիտասարդ ընտանիքի 8-րդ երեխան: Այս մասին տեղեկանում ենք բշժկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
3.3 կգ քաշով ու 51 սմ հասակով աղջկան անվանակոչել են Մերի: Նրա վիճակը բավարար է:
«Այսօր արդեն մայրիկի հետ դուրս կգրվեն ծննդատնից ու կմիանան ընտանիքի մյուս անդամներին»,- ասված է գրառման մեջ: