Մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա․ Փաշինյան
Միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումներն Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային, դիպուկահար կրակոցով սպանել է ՀՀ ԶՈւ զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանին»,- ասաց նա։
Ցավակցություն հայտնելով սպանված ժամկետային զինծառայողի ծնողներին, հարազատներին՝ Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրեց այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա։