Ուշադրություն. երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 26-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսակովի պողոտա - Բաբաջանյան փողոց խաչմերուկում: Չորրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն ձախ շրջադարձ և հետադարձ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից՝ միայն ուղիղ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։