Ուկրաինան դեռ չի կարող անցնել հակահարձակման․ Զելենսկի
Ուկրաինայի պաշտպանության ուժերը դեռևս չեն կարողանում սկսել հակահարձակումը, որը նախատեսված է այս տարվա գարնանը, ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Զելենսկու խոսքով՝ Ուկրաինային զենքով լրացուցիչ աջակցություն է անհրաժեշտ։ Մասնավորապես, անհրաժեշտ է զինամթերք և կործանիչներ։
Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ իրադրությունը երկրի արեւելքում վատ է՝ կրկնելով, որ պատճառը զինամթերքի բացակայությունն է։
«Մենք ակնկալում ենք զինամթերք մեր գործընկերներից»,- շեշտել է ուկրաինական պետության ղեկավարը՝ հավելելով, որ ռուսական բանակը երեք անգամ ավելի շատ զինամթերք է օգտագործում, քան ուկրաինացիները։