ԱՄՆ-ում հզոր պայթյունն ավերել է շոկոլադի գործարանի շենքը. կան զոհեր
Առնվազն երկու մարդ զոհվել է, ևս ինը անհետ կորել է ԱՄՆ-ում R.M. շոկոլադի գործարանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի հետևանքով։
Այս մասին հայտնում է The Associated Press-ը։
Ըստ տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16:57-ին։ Արդյունքում գործարանի շենքը փլուզվել է, իսկ հարակից շենքը վնասվել է։ Քաղաքի ոստիկանապետ Ուեյն Հոլբենի խոսքով՝ պայթյունի պատճառը դեռ պարզված չէ։
West Reading հիվանդանոցի խոսնակ Ջեսիկա Բեզլերը հայտնել է, որ միջադեպի հետևանքով ութ մարդ հոսպիտալացվել է։ Նվում է, որ կան զոհեր։