Ռուսաստանը հետաձգել է հարձակումն Ուկրաինայում․ Bloomberg
Մոսկվան հրաժարվել է այս գարնանը Ուկրաինայում հետագա հարձակման պլաններից՝ շոշափելի առաջընթացի բացակայության պատճառով և կենտրոնանալու է ուկրաինական նոր հակահարձակման զսպման վրա, որը ակնկալվում է, որ շուտով կսկսվի:
Այս եզրակացության է եկել Bloomberg-ը։
Գործակալության հոդվածի մեկ այլ պնդումն այն է, որ երկար առճակատման մեջ ներգրավվելով՝ Կրեմլը այս տարի կձգտի հավաքագրել մինչև 400 հազար պայմանագրային զինծառայող՝ շարքերը համալրելու համար, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Մոսկվայի ծրագրերին ծանոթ մարդկանց։