Ուկրաինան խոստանում է հարվածներ հասցնել Ղրիմում ռուսական ռազմական օբյեկտներին
Ուկրաինայի պաշտպանության ուժերը կշարունակեն հարվածներ հասցնել Ղրիմում ռուսական ռազմական օբյեկտներին։
Այս մասին ուկրաինական լրատվամիջոցներին ասել է Հարավային պաշտպանության ուժերի մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը՝ մեկնաբանելով տեղեկությունը, որ Ղրիմի իշխանությունների ներկայացուցիչներին սկսել են տարհանել թերակղզուց։
«Նրանք ոչ մի տեղ չեն հանգստանա ժամանակավոր օկուպացված Ղրիմում, քանի որ մենք շատ լուրջ ենք տրամադրված մեր տարածքները վերադարձնելու և 1991 թվականի սահմաններին վերադառնալու հարցում»,- ասել է Գումենյուկը։
Նա նաև հավելեց, որ թերակղզում ռուս զինվորականները փորձում են մեծ խմբերով չկուտակվել։