Բախմուտի վրա հարձակումը հյուծել է ռուսական բանակը․ Բրիտանական հետախուզություն
Բախմուտ քաղաքի վրա ռուսական հարձակումը դանդաղել է, ինչը, ըստ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության ռազմական հետախուզության, հավանաբար առաջին հերթին վկայում է ռուսական ուժերի ծայրահեղ հյուծվածության մասին։
Միաժամանակ զեկույցում նշվում է, որ Ուկրաինան նույնպես մեծ կորուստներ է կրել քաղաքի պաշտպանության ժամանակ։
Նշվում է, որ Ռուսաստանը իր ուշադրությունը տեղափոխել է Դոնբասի այլ քաղաքներ՝ Ավդիիվկա (Բախմուտից հարավ) և Կրեմեննայա։
Բրիտանական հետախուզության տվյալներով՝ ռուս զինվորականները փորձում են կայունացնել առաջնագիծն այս հատվածներում։