Էրդողանը կարևորել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունների շուտափույթ դադարեցումը բանակցությունների միջոցով
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ։ Հանդիպման ընթացքում նա շնորհակալություն է հայտնել Պուտինին «Սևծովյան հացահատիկի նախաձեռնության» երկարաձգման նկատմամբ դրական վերաբերմունքի համար: Այս մասին գրում է Akşam-ը։
Ինչպես հաղորդում է AA-ն, ըստ հաղորդակցությունների նախագահության հայտարարության, հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի հետ կապված զարգացումները։
Շնորհակալություն հայտնելով ՌԴ նախագահ Պուտինին Սևծովյան հացահատիկի նախաձեռնության վերագործարկման վերաբերյալ դրական վերաբերմունքի համար՝ Էրդողանը հայտարարել է, որ իրենք կարևորում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունների շուտափույթ դադարեցումը բանակցությունների միջոցով։
Էրդողանը հայտարարել է, որ Սոչիում համաձայնեցված տնտեսական համագործակցության հիման վրա կարող են նոր քայլեր ձեռնարկել։