Արցախում միրգ-բանջարեղենի խանութի գործունեությունը գնաճի պատճառով կասեցվել է. քաղաքացիները դժգոհ են (տեսանյութ)
Արցախում տնտեսվարողը տուգանվելուց հետո էլ միրգ–բանջարեղենը բարձր գնով է վաճառել: Պետական տեսչությունների կառավարման կոմիտեն կասեցրել է խանութի գործունեությունը։ Խանութից օգտվող քաղաքացիները, սակայն, պահանջում են թույլատրել խանութի աշխատանքը։ Այս մասին հաղորդում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը։
«Այս խանութում վաճառվում է միրգ–բանջարեղեն, որը ոչ մի այլ տեղ չկա։ Մարդիկ հավաքվել են, որ առեւտուր անեն, բայց եկել, տեսել են, որ խանութը փակ է։ Մարդկանց պահանջը սա է՝ եթե ուրիշ տեղ էժան գնով միրգ–բանջարեղեն կա, թող մարդկանց ասեն դրա տեղը, գնանք էնտեղ»,– հեռուստաընկերության թղթակցի հետ զրույցում ասել է հավաքվածներից Էրիկ Ավետիսյանը։
Տնտեսվարողն էլ իր հերթին արդարացել է՝ նշելով, որ միրգ–բանջարեղենի գները անհիմն չեն որոշվել։ Քաղաքացիները չեն դժգոհել տնտեսվարողից, ընդգծելով, որ ժամանակ է եղել, երբ տվյալ տնտեսվարողը անվճար բաժանել է գազար, կարտոֆիլ։
Մանրամասները՝ տեսանյութում։