Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում«Քո բոլոր ընկերները սա են նայում, իրենց ընտանիքները սա են նայում, պատկերացնո՞ւմ ես»․ Աննա Հակոբյանը՝ Արփիին՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասին«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցՆման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումԵս երկրապահ չեմ եղել, ես միշտ ընդդիմություն եմ եղել. Եղիազարյան (տեսանյութ)Բրազիլիան հայտարարել է Ուկրաինայում չորս վարձկանների մահվան կամ անհետացման մասինԻշխանությունը գնում է հերթական միակողմանի զիջումների՝ արհեստական սահմանազատման անվան տակ․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՌուբեն Վարդանյանի առողջությունն անգամ չեն ստուգում, սա էլ է ցեղասպանություն (տեսանյութ)Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերահաստատում է հակահայկական նախապայմանները․ իրանագետՆորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. նրա տղան տարիներ առաջ սպանվել էրՄեր զավթողների ախորժակն է բացվում. Արամոն՝ Տավուշի գյուղերը հանձնելու մասին (տեսանյութ)«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Աննա Հակոբյան ժպտացել է, երբ, Ծիծեռնակաբերդում նրան տեսնելով, գոռացել են «Նիկոլ ցեղասպան» (տեսանյութ)
Նիկոլը ԼՂ–ն ճանաչեց Ադրբեջանի մաս, ԼՂ–ի ղեկավարությունը չասեց՝ «արա՛, հայտարարություններդ քեզ պահի»․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում էԵրևանում հերթական անգամ վառեցինք թշնшմnւ դրոշները, իսկ Տավուշում նույն թշնամին քայլելով գրավեց հերթական հայկական դիրքը․․․Ղրղզստանի նախագահն այցելել է ԱդրբեջանԱյդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրանԲեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ)Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք․ մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը․ ՓաշինյանԱնպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը․ Արտակ ԶաքարյանԱնթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասինԿիմ Չեն Ընի քույրը հարավկորեացի պաշտոնյաներին համեմատել է շների հետ
Որտե՞ղ է սիթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան-«Դուդուկ»Հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար՝ Գյումրիում (լուսանկար)Ռուսաստանը նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների ռիսկի ավելացման մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում

Թեկնածու՝ միայն «գալոչկա» դնելու համար․․․

Խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թափուր տեղի համար առաջադրել են Էդգար Ղազարյանի թեկնածությունը։

Ակնհայտ է, որ ՔՊ-ն, գոնե ինքն իր համար, արդեն որոշել է՝ ընդդիմության առաջադրած թեկնածուին չի ընտրելու: Այլ կերպ ասած՝ ի սկզբանե կանխորոշված են ՄԻՊ ընտրության արդյունքները:

Չնայած դրան, Էդգար Ղազարյանն անկեղծ հավատում է, որ ոչ միայն ընդդիմադիր, այլ անգամ իշխանական պատգամավորներն իրեն են ընտրելու։ 

Ավելին՝ նա համարում է, որ ՔՊ-ականները չպետք է իրենց թեկնածուն առաջադրեն ու պարտավոր են իրեն ընտրել։

«ՔՊ-ականները միաձայն ինձ են ընտրելու ՄԻՊ-ի պաշտոնում․ նրանք պարտավոր են ընտրել»,- ասել է Ղազարյանն իր հարցազրույցներից մեկում։

Էդգար Ղազարյանի խոսքով՝ ՄԻՊ-ն այն ինստիտուտն է, որը պետք է անկախ լինի՝ հատկապես իշխանություններից։ Ու քանի որ ՄԻՊ-ը պաշտպանում է մարդկանց իրավունքները իշխանությունների գործողություններից, հետևաբար, նա ոչ մի պարագայում չի կարող լինել իշխանական խմբակցության բարեհաճությունը վայելող մեկը:

Իսկ այն, որ Էդգար Ղազարյանը ժամանակ առ ժամանակ հայտնվել է քաղաքական անցուդարձի կիզակետում՝ դա նրան չի կաշկանդում։ Ղազարյանն ինքն իրեն համարում է ոչ թե քաղաքական, այլ հասարակական գործիչ․․․

Էդգար Ղազարյանի այսչափ վստահությունը չեն կիսում անգամ այն ուժերը, որոնք նրան առաջադրել են։

Օրինակ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն անդրադառնալով առաջադրմանը, գրել է, թե առաջադրել են ՄԻՊ թեկնածու՝ ընդառաջելով արտախորհրդարանական ուժերի իրենց ուղղված նամակ-դիմումին։

  «․․․․․Հարկ եմ համարում ընդգծել նաև, որ այս ընթացքում խմբակցությունն ինքը դիմել է տարբեր հեղինակավոր իրավապաշտպանների առաջադրման առաջարկով, սակայն հաշվի առնելով այս իշխանությունների կանխատեսելի և միանձնյա որոշումների կայացման գործելաոճը, վերջիններս նպատակահարմար չեն համարել առաջադրվել»։

Այսինքն՝ ընդդիմադիր պատգամավորը չի ժխտում, որ ՄԻՊ թեկնածուի ընտրությունը կանխորոշված է, ու խոսքն ամենևին էլ իրենց թեկնածուի ՄԻՊ դառնալու հնարավորության մասին չէ։

«Պատիվ ունեմ»-ի ղեկավար Հայկ Մամիջանյանը ևս հայտնել է իր խմբակցության համանման տեսակետը։ Նա նշել է, որ այլ թեկնածուների առաջարկներ, այո՛, եղել են, բայց տարբեր պատճառներով դրանք չեն ընդունվել։

Ինչ վերաբերում է Էդգար Ղազարյանի թեկնածությանը, ապա առաջին հերթին հաշվի է  առնվել նրա պատրաստակամությունը, ապա նաև արտախորհրդարանական ուժերի առաջարկը։ Սակայն, ի տարբերություն Էդգար Ղազարյանի, Մամիջանյանն այնքան էլ վստահ չէ, թե ՔՊ-ն իրենց թեկնածուի օգտին կքվեարկի։ 

Համենայնդեպս, նա խուսափել է կանխատեսումներ անելուց։

«Կանխատեսել ՔՊ-ի կամ Նիկոլ Փաշինյանի որևէ թիմակցի գործունեություն. ես նման անշնորհակալ գործունեությամբ չեմ զբաղվում»,- ասել է նա՝ իր հարցազրույցներից մեկում։

Ստացվում է՝ ընդդիմությունը, առաջադրելով Էդգար Ղազարյանին ՄԻՊ թեկնածու, նպատակ է ունեցել միանգամից իր համար լուծել միքանի այլ խնդիր.

1․ Ընդառաջելով «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման դիմում-նամակին՝ ընդունել է Ղազարյանի թեկնածությունը՝ դառնալով խողովակ՝ արտախորհրդարանական ընդդիմության առաջարկի համար (որպեսզի տպավորություն ստեղծեն, թե պատրաստակամ համագործակցում են արտախորհրդարանական ուժերի հետ)։

2․ Առաջադրել է թեկնածու, որպեսզի վաղը խոսելու տեղ ունենան, ու ՔՊ-ականները չասեն, թե՝ «թող ընդդիմությունը թեկնածու առաջադրեր՝ մենք էլ նրան կընտրեինք»․․․

3․ Թեկնածու առաջադրել են նաև իրենց ընտրողներին ցույց տալու համար, թե՝ տեսեք, մենք արեցինք՝ ինչ կարող էինք, բայց իշխանությունն է վատը, մենք մեղք չունենք․․․

Մի խոսքով՝ ընդդիմությունը թեկնածու է առաջադրում միայն առաջադրելու ու միայն  «գալոչկա» դնելու համար։ Էլ չենք ասում, որ զուգահեռաբար զբաղված են իրենց իսկ առաջադրած թեկնածուին անվանարկելով:

Արմինե Մկրտումյան